«Բայց ո՞ր անգամ է փող բաժանվել։ Պարզապես՝ այս անգամ հստա՛կ չի բաժանվելու», հայտարարում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին։
«ՉԻ» – Հիշում եք, չէ՞ խորհրդային վերջին տարիների երևւանյան բենզալցակայանների ցուցանակներր՝ «բենգին վաբշե չկա»։ «Բենգին չկա» գրությունն իրեն չէր արդարացնում, որովհետեւ բոլորը հարցնում էին՝ «վաբշե չկա՞»։ Հիմա Գալուստ Սահակյանն ասում է, որ իրենք երբեք էլ ընտրակաշառք չեն բաժանել, բայց այս անգամ «վաբշե չեն բաժանելու»։ Ավելին՝ Գալուստ Սահակյանն ասում է, որ եթե այնուամենայնիվ փող բաժանելու դեպքեր լինեն, ՀՀԿ-ն «իր մեկնություններով» դրա դեմը կառնի։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում «մեկնություն»։ ՀՀԿ-ն պիտի մեկնի դեպքի վա՞յր, թե՞ պիտի մեկնաբանի արձանագրված փաստը (եւ դա ներկայացնի որպես «արջի ծառայություն»):
Ի դեպ, Գալուստ Սահակյանը նաեւ բացատրում է, թե ինչու այս անգամ հաստատ փող չեն բաժանելու։ Որովհետեւ, ասում է, «այս անգամ տրամադրված են ոչ թե իշխանությունները, այլ ՀՀԿ-ն»։ Փաստորեն դրանք տարբեր բաներ են։
«Չորրորդ ինքնիշխանություն»
Փորձեք փող չբաժանել: Ժողովրդին նստեցրել էք, ինչպես ասում են ծախվելու ,,նարկամանների
խոսքով ծակվելու,, ասեղի վրա, նրանք անհամբեր սպասում են 5000 դրամով իրենց ծախեն
թեկուզ սատանայի, որը տեղի է ունենում 5 տարին մեկ, այն էլ այդ վայելքից զրկեք: Դե փորձեք: