Փետրվարի 7-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. Սիրանույշ Սարգսյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն