Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարում թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները

Փետրվար 08,2013 11:44

Մեկնաբանելով օրերս Թուրքիայի քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի հայտարարությունը, որում նա ներողություն էր հայցում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության իրագործման մեջ քրդերի մասնակցության համար` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարել թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները:

«Բարձր եմ գնահատում Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի կոչն` ուղղված վարչապետ Էրդողանին` դադարեցնելու երիտթուրքերի ոճիրի ժխտումը, ընդունելու դրա փաստը եւ ներողություն հայցելու հայերից:

Կարծում եմ, որ քուրդ քաղաքական գործչի այս հայտարարությունը պետք է օրինակ ծառայի Թուրքիայի ներկայիս ղեկավարության համար` հաշտվելու սեփական պատմության ցավալի էջերի հետ՝  ներողություն խնդրելով հայերից եւ մյուս ցեղասպանված ժողովուրդներից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728