Մոսկվայում ընթացող «Moscow Open» շախմատային իններորդ ավանդական փառատոնը մոտենում է եզրագծին:
Տղամարդկանց ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի շախմատիստները հանդես են գալիս փոփոխական հաջողությամբ: Վեցերորդ տուրում միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Սմիրնովին եւ 4,0 միավորով նահանջեց 30-րդ հորիզոնական: Դրա փոխարերն հաղթանակ տարան գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը: Գաբուզյանը սեւերով պարտության մատնեց գերմանացի գրոսմայստեր Իգոր Գլեկին եւ 4,5 միավորով բարձրացավ 17-րդ հորիզոնական, իսկ Աղասարյանը առավելության հասնելով Բելառուսի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կիրիլ Ստուպակի նկատմամբ՝ վաստակած միավորներով հավասարվեց Հովիկ Հայրապետյանին եւ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց 34-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ