Բանաստեղծուհի, գիտնական եւ հավաքարար տիկին Ասյան գրառումներ է կատարել՝ քարոզչական տախտակներին
Մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ նախատեսված է նախագահի թեկնածուների քարոզչական ցուցապաստառները փակցնել, վաստակավոր հավաքարարուհի ներկայացած մի կին՝ Ասյա Ասլանյանը, տարբեր բովանդակությամբ նամակներ է գրում՝ քննադատելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի վերջում էլ դնում է իր ստորագրությունը: Հավաքարարուհին կոչ է անում համախմբվել, թե ինչի շուրջ՝ այնքան էլ պարզ չէ: Գրառման համաձայն՝ «Թուրքը սրով վտարեց հայրենիքից, Ստալինը՝ աքսորով, Սերժ Սարգսյանը՝ ծանր հարկերով»:
Ի դեպ, այս օրերին՝ մահափորձից հետո, մայրաքաղաքում շատ ցուցատախտակների վրա փակցված Պարույր Հայրիկյանի պաստառները պատառոտված են, ինչն արգելվում է անել, եթե թեկնածուն դուրս չի եկել ընտրապայքարից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև