Մերգելյան ինստիտուտն այսօր լեփ-լեցուն էր. արաբկիրցիների հետ էր հանդիպում Սերժ Սարգսյանը: Ներկաներին Սերժ Սարգսյանի ժամանելուց առաջ բաժանվել էին ՀՀԿ դրոշակներ և շարֆեր: Արաբկիրի բնակիչները Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ստիպված էին նախատեսվածից երկար սպասել, քանի որ մարդկանց ներս մտնել թույլ էին տալիս միայն առանձին- առանձին:
«Հունվարի 31-ի կրակոցները կարող էին ամեն ինչ տակնուվրա անել, բայց փառք Աստծո, որ այդպես չեղավ, և ընտրությունները վերադարձան բնական հուն»,- արաբկիրցիների հետ հանդիպմանն ասաց Սերժ Սարգսյանը:
Նա համաձայն չէ, այն մտքի հետ, թե իբր հանրությունն այս ընտրություններում կրավորական դիրքորոշում ունի: «Այսպիսի կարծիքները կամ հեռու են իրականությունից, կամ չարամիտ դրսևորում են», – ասաց Սերժ Սարգսյանը: Ըստ նրա`ընտրությունները չպետք է վերածվեն կենաց և մահու պայքարի. «Յուրաքանչյուր թեկնածու պետք է հստակորեն գիտակցի, որ ընտրություններն իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը չի, դրանով աշխարհը չիչ վերջանում»:
Մանրամասները կարդացեք այստեղ: