Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլ տեղափոխվելու դեպքում՝ գրասենյակը կխոչընդոտի հայկական հ/կ-ներին

Փետրվար 07,2013 22:45

Ընդդեմ գրասենյակի՝ Թուրքիա տեղափոխման

 Հայաստանյան 15 հասարակական կազմակերպություններ հունվարի 18-ին դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր` Էլեն Կլառկին, ՀՀ-ում  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ռեզիդենտ-ներկայացուցիչ` Պատրիս Կոեր–Բիզոյին, նամակում նրանք արտահայտել են իրենց մտահոգությունը ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Թուրքիա, Ստամբուլ նախատեսվող տեղափոխման առիթով:

 «Առավոտ»-ը նամակը ստորագրած՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի (UNEPNatCom) նախագահ Կարինե Դանիելյանին հարցրեց, թե կոնկրետ ինչպե՞ս կարող է խոչընդոտել կազմակերպության տարածաշրջանային գրասենյակը հայաստանյան կազմակերպությունների գործունեությանը, եթե այդ տարածաշրջանային գրասենյակը տեղափոխվի Թուրքիա եւ այնտեղ գործի:

«Շատ է խանգարելու, քանի որ մենք մեր գրասենյակի բոլոր քայլերը պետք է համաձայնեցնենք տարածաշրջանային գրասենյակի հետ, ապա՝ կենտրոնական գրասենյակի հետ: Եթե Թուրքիայի նման երկրում լինի տարածաշրջանային գրասենյակը, ապա նրա ազդեցությունը հսկայական կլինի։ Պատահական չէ, որ հիմա է ակտիվացել Թուրքիան։ Ցեղասպանության 100-ամյակի է մոտենում եւ մենք հազար ու մի հարցով ՄԱԿ-ի հետ աշխատելու ենք, եւ փաստորեն պարզվում է, որ մենք Թուրքիայի հետ ենք աշխատելու», նկատեց Կարինե Դանիելյանը։ 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728