Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի պաստառները օրինակա՞ն են փակցված

Փետրվար 07,2013 22:10

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկման օրակարգում «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի արձանագրած խախտումներն էին:

Խախտումների վերաբերյալ հանձնաժողովը դեռեւս որոշում չի հրապարակել, որովհետեւ որոշակի խախտումների բնույթի, վայրի ու տարածքի վերաբերյալ դեռ ճշտումներ պետք է արվեն:

Կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը իրենց արձանագրած խախտումներն այնքան առարկայական է համարում, որ ճշտելու կարիք չի տեսնում. «Կան խախտումներ, որոնք համատարած բնույթ են կրում: Խոսքը  անձնագրերը հավաքելու, դպրոցներից աշակերտների եւ մանկավարժական կոլեկտիվին գործող նախագահի քարոզարշավին ուղղորդելուն է վերաբերում: Սա օպերատիվ հետախուզություն իրականացնող  մարմինների աշխատանքն է նաեւ»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Պարոն Մարտիրոսյանի խոսքերով,  տեղական ինքնակառավարման մարմինները քարոզչություն են  իրականացնում. «Վարչական ռեսուրսներն օգտագործվում են ապօրինաբար: Հասարակական օբյեկտների վրա էլ Սերժ Սարգսյանի պաստառներներն են փակցված, որը եւս խախտում է: Հանձնաժողովից  ոչինչ չենք պահանջում, ասել ենք, որ սա ի գիտություն ընդունեն, գործող նախագահը իր պարտականությունների շրջանակում այս ամենը վերացնի»:

Հանձնաժողովը իր որոշումը խախտումների վերաբերյալ կհրապարակի առաջիկա օրերին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    սս-ը օրինակա՞ն է, որ պաստառները օրինական լինի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728