Չգիտեմ ինչու առաջինն այս դարավոր իմաստությունը հիշեցի, երբ պարբերաբար, մեկը մյուսի ետևից, տեսա իմ վաղեմի ընկերոջ, լավ մարդու, մեծ հայրենասեր ու բարերար Խաչիկ Խաչատրյանի վերաբերյալ հրապարակումներն ու նրա անվան շուրջ ծավալվող քննարկումները թե’ մամուլում, թե’ տարբեր էլեկտրոնային լրատվամիջոցներում:
Անկեղծորեն մեծ ցավ եմ ապրում յուրաքանչյուր անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես են փորձում արատավորել հայ մարդու, հայ գործարարի անունը, առավել ևս, երբ դա արվում է հայ մարդու ձեռքով:
Ասելիք շատ կա, սակայն կլինեմ հակիրճ. Ինձ զայրացրեց այն հրապարակումը, որը վերնագրված էր ,,Իսկ մինչ այդ ուր էր Խաչիկ Խաչատրյանը,, Հիմա հարցս Ձեզ եմ ուղղում. Իսկ ուր էր հոդվածագիրը, երբ ,,Իքս Գրուպ,,-ի նախագահը, չնմանվելով տարիներ առաջ երկրից փախչող գործարարների, իր երկրից դուրս վաստակած գումարները ներդրեց Հայաստանում ստեղծելով բազմահազար ընտանիքների համար հաց վաստակելու հնարավորություն` զարկ տալով հայրենական արտադրությանը, չմոռանալով նաև իր աջակցությունն ու օգնությունը ցուցաբերել հայրենակիցներին` հատկապես մշակույթի գործիչներին:
Խաչիկ Խաչատրյանին վաղուց ճանաչելուց բացի,առայսօր գնահատում եմ նրա բնավորության մեկ այլ գիծը՝ սերը դեպի արվեստը և արվեստի մարդիկ:Պարկեշտ չէ Ձեր կողմից ցեխ նետել նման մարդու վրա:
Կարդացեք նաև
Հորդորում եմ Ձեզ ուշքի եկեք…
Լևոն Թոքմաջյան
ՀՀ. Ժողովրդական նկարիչ,քանդակագործ
Քանդակագործների միջազգային մրցույթների դափնեկիր
Եվրասիական միջազգային ակադեմիայի ակադեմիկոս
Իրոք շատ ամոթ է, որ հայը հային զրպարտում է, հատկապես մեր օրերում, երբ հասարակությունը համախմբվածության կարիք ունի
ինչ ամոթա վոր էս (էժան գնով ծախված) մարդիկ փողի դիմաց ում ասես կպաշտպանեն ու կմեծարեն,_ պարոն Թոքմաջյան էդ դուք ու ձոր նմաններնեն ոն էդ ձեր ասաց “լավ մարդու, մեծ հայրենասեր ու բարերար Խաչիկ Խաչատրյանի”-ն սովորացռել, վոր սրա նրա հետ խոսալուց “պռաստիտուտկա” ու նման բաներ անվանի?….. չեք ել ամաչում, ձեր վերնագիրն ել ԱՐՎԵՍՏԱԳԵՏԱ>
Իրոք, մենք ունենք շատ հայ գործարարներ, որոնք երբեմն լրատվամիջոցների կողմից ճիշտ գնահատականի չեն արժանանում: Ցավում եմ…