Հացադուլավոր, ինքնաբացարկ հայտնած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եղանակն իրեն չի խանգարի, եթե նույնիսկ ձյուն գա, բացի այդ՝ ինքը չի ձանձրանա, որովհետեւ համակարգիչ ունի, բայց .«Կուզեի մոտս շախմատ լիներ ու Սերժ Սարգսյանին հրավիրել շախմատ խաղալու: Ի դեպ՝ ես հաստատ նրան կհաղթեմ»:
Հարությունյանը հավելեց, որ հացադուլով ոչ մեկի չի ուզում զարմացնել, օրինակ բերելով Անդրիաս Ղուկասյանին, ըստ նրա, այսօր շատ մարդիկ կան, որ օրերով հաց չեն ուտում, իսկ ինքն այսօր ընդամենը պանիր ու հաց է կերել:
Արամ Հարությունյանի մոտ իր առաջարկով եկել էր ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը, որը Aravot.am-ի հարցին՝ եկել եք զորակցելո՞ւ պարոն Հարությունյանին, պատասխանեց. «Չէ, մենք կոնկրետ գործով ենք եկել, որպես նախագահի թեկնածու: Մենք բաց նամակով դիմում ենք բոլոր թեկնածուներին: Կոչ ենք անում նախագահի թեկնածուներին մտածել այն մասին, որ մարտահրավերներին դիմակայելու համար պետք համախմբվել ոչ միայն հայաստանաբնակ 2,8 մլն հայերով, այլ աշխարհի 10 մլն հայությամբ, եւ, որ դրա համար պետք է գործի կազմակերպչակլան լուրջ գործընթաց: Եվ եթե նախագահ ընտրվեք, ապա պետք է դա կարեւորել, ցավոք նրանց ծրագրերում դա չի արտացոլվել: Մենք հարց ենք բարձրացնում, ծրագրերում կընդգրկեք այդպիսի պահանջ»:
Սադոյանը նաեւ հավելեց, որ հացադուլավորներն իրենք էլ չեն հավատում, որ իրենց այդ քայլով կարող են ինչ որ բաների հասնել:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ