ՀՀ նախագահի թեկնածուԱրամ Հարությունյանը ԿԸՀ-ի շենքի դիմաց սկսած հացադուլի ժամանակ, ասաց որ առաջադրվելիս իրեն ոչ մեկ ոչինչ չի խոստացել, ու ինքն այսօր կարող էր իր կողքին շատ մարդ պահել:
Հարցին՝ հաջողվե՞ց այս ընթացքում ինչ-որ բանի հասնել, թե՞ ոչ, Հարությունյանը ասաց, «Ես երբեք ջանք չեմ թափում մարդկանց հետ հանդիպելու, ուզում եմ ավելի արդյունավետ ծախսել ժամանակս, ես հանդիպումներ սկսելու եմ փետրվարի 18-ից հետո, այցելելու եմ մարզեր գյուղեր, որովհետեւ իմ ասածների վերաբերյալ Ռուսաստանից եւ Ամերիկայից արձագանքներ կան»:
Հարությունյանը հավելեց, որ իր վարկանիշը բարձր է, ինքը լավագույն եռյակի մեջ է, ինչի հետ կապված՝ «Ահարոն Ադիբեկյանը ծանր երազներ է տեսնում: Իմ վարկանիշն իրեն հանգիստ չի թողնում»:
Հարությունյանի խոսքով՝ ինքը հենց սկզբից է հասկացել, որ պետք է թեկնածությունը հանի: Իսկ իր պահանջը, ոչ թե ԿԸՀ-ից է, այլ՝ թեկնածուներից. «Ես իմ 24 ժամանոց հացադուլով սթափեցնում եմ թեկնածուներին»,-նշեց նա:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Հարությունյանին զորակցելու էին եկել նաեւ «Բանակում» հեռուստասերիալի դերասաններ Արմեն Միքայելյանն (Գագո) ու Վահագն Սարգսյանը (Համո), որնք նշեցին, որ Հարությունյանի կուսակցությունից չեն, բայց նրա ծրագրերը հոգեհարազատ են համարում իրենց, մասնավորապես արտագաղթի հետ կապված հարցը: Եվ, որ պատրաստ են 24 ժամ մնալ Արամ Հարությունյանի կողքին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ