Զոհվածի մայրը չի հավատում իշխանություններին
Երեկ Արմավիրի մարզկենտրոն Արմավիրում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը ուղեկցվեց միջադեպով: Նախագահի թեկնածուի ելույթի ժամանակ խաղաղ պայմաններում զոհված զինվորի մայր Նանա Մուրադյանը զոհված որդու նկարով պաստառը վեր պարզած ինչ-որ բաներ էր բղավում, բայց նախագահի՝ բարձրախոսից հնչող ձայնը խացնում էր տիկնոջ ձայնը: Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Նանա Մուրադյանն ասաց, որ եկել էր ասելու, որ «ատում է Սերժ Սարգսյանին» եւ չի հավատում նրա «ապահով Հայաստանին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև