Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք` «Փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով» հոդվածին

Փետրվար 07,2013 18:49

Aravot.am–ի կայքէջում 2012 թվականի փետրվարի 5-ին զետեղված «Փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին միջնորդելու գործն իր բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին: Օգտվելով այդ իրավունքից Արմեն Խաչատուրյանի գործով պատասխանող ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը 10.05.2011թ. ՀՀ վարչական դատարանին ուղղված հայցադիմումի պատասխանում միջնորդել է դատարանին գործը քննել միգրացիոն պետական ծառայության ներկայացուցչի բացակայությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: 05.06.2012թ. կայացած դատական նիստի ընթացքում դատարանն այնուամենայնիվ անհրաժեշտ է համարել ծառայության ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին: Ի կատարումն դատարանի հանձնարարականի՝ ծառայության ներկայացուցիչը մասնակցել է հերթական նախնական դատական նիստին և առաջիկայում կմասնակցի 2013թ. փետրվարի 13-ին նշանակված նիստին:

Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ հոդվածագիրը վերը նշված հարցով վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելի քան 2 տասնյակի հասնող հրապարակումներով հանդես է եկել aravot.am-ում: Մշտապես նա փորձում է անհարկի մեղադրանքներ ողղել ծառայության հասցեին` տարածելով  իրականությանը չհամապատասխանող, երբեմն խեղաթյուրված տեղեկություններ:

Նմանատիպ ոչ օբյեկտիվ լուսաբանումը ըստ երևույթին կապված է այն հանգամանքի հետ, որ հոդվածագիր Սերգեյ Հակոբյանի վերաբերյալ ծառայության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի արդյունքում 2012թ. հունվարի 20-ին ընդունվել է նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ որոշում:

 ՀՀ տարածքային կառավարման նախարարության

միգրացիոն պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Իմ ընտանիքը, ինչպես նաև շատ փախստականներ, ունենալով փաստեր եվ հայտնվելով նույն զրկված կարգավիճակում, Սերգեյի շնորհիվ կարողացել են լուսաբանվել, իսկ միգրացիոն ծառայությունն իր խախտումները թողած` ուզում է Սերգեյի մեջ մեղավոր փնտրել:

    • Arina says:

      Հոդվածի հեղինակը հղում է կատարում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածին և դա զարմանալի չէ, դա արդեն մեխանիկական գործողություն է դարձել ծառայության համար: Այնուամենայնիվ ինչպես ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունն է հոդվածում նշել, իրենք 10.05.2011թ. ՀՀ վարչական դատարանին ուղղված հայցադիմումի պատասխանում միջնորդել են դատարանին գործը քննել միգրացիոն պետական ծառայության ներկայացուցչի բացակայությամբ և իրենց բացակայությունը արգելք չէ գործի քննության համար:Սակայն անհասկանալի է ինչու են լրագրողից իրենց բացակայությունը լուսաբանելու համար: Չէ որ իրենք են գրել, որ դա իրենց իրավունքն է, լրագրողն ընդամենը այդ մասին է գրել: Հավանաբար վիրավորվել են, որ ի տարբերություն իրենց լրագրողը պարտաճանաչ ներկայանում է դատական նիստերին և պատշաճ կատարում իր մասնագիտական պարտականությունները:

  2. Gagik says:

    Էս ինչ անդեմ ծառայությունա, ոչ պետ ունի, ոչ ռիսկով անուն ունեցող աշխատակից: Տեսնես էս արձագանքը էտ հիմնարկի պատերն են գրել?:

  3. Վլադիմիր says:

    Բարև
    Ես պիտի ասեմ, որ միգրացիայի անամոթությունը չափ ու սահման չունի: Դատարան է գալիս մեկ-մեկ:Օրենքն ինչ կապ ունի, եթե մարդկային վերաբերմունքի հարցա? Եթե այդքան օբյեկտիվ է միգրացիան, ապա թող պատասխանի, թե էդ ինչ եղավ օրենքին, որ անձնագիր էր տվել, հետո էլ փոխվավ ? Միգրացիոն ծառայություն, Սերգեյի հոդվածները միշտ կարդում եմ, ու ես էլ լինելով փախստական կարամ վստահ ասեմ, որ ոչ մի խեզաթյուրանք չկա:Մի հատ բարեհաճեք դատարան եկեք ու պատասխանատու եղեք ձեր խայտառակ քաղաքականության համար:

  4. константин says:

    Раньше,когда был комитет по вопросам беженцев,то он всегда старался решать проблемы беженцев, а не избавляться от них ссылаясь на какие-то несуразные свои решения. Беженцы знали, что есть гос.орган стоящий на защите их интересов и он никогда не выступал с какой-то статьей не подписываясь. А нынешный орган по защите беженцев, может только отписываться, и то анонимно. Так нужен ли такой орган который ничего не делает, кроме бесполезных трат на свое содержание,
    кроме бессмысленной траты денег налогоплатильщиков? Константин

  5. A. Xachaturyan says:

    Սերգեյ Հակոբյանն այն անհատներից է, որը ջանացել է օգնել բոլոր այն փախստականներին, որոնք իր պես հայտնվել են անհեթեթ վիճակում, որոնց թվին պատկանում եմ նաև ես:Մենք բոլորս էլ շնորհակալ ենք նրան անշահախնդիր օգնության համար:Շատ “լավ” է, որ դատարանի հանձնարարականով ՄՊԾ-ից ներկա կգտնվի դատական նիստերին, իսկ Սերգեյին` ևս մեկ անգամ շնորհակալություն:

  6. Գայանե says:

    Հոդվածագիր Սերգեյ Հակոբյանը՝ որպես օրինապաշտ քաղաքացի և անձնվեր լրագրող, ոչ թե ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, այլ իր բարեխիղճ աշխատանքով օգնել է բազմաթիվ փախստականների՝ ներկայացնել իրավիճակը և վերականգնել իրենց իրավունքները, որոնք ոտնահարվել են միգրացիոն պետական ծառայության կողմից: Շնորհակալություն Սերգեյին՝ իր մարդկային անհատականության և մասնագիտական հմտության համար:

  7. Գեղամ says:

    Հարգելի միգրացիոն ծառայություն,ինչով է պայմանաորված այն որ մի անգամից այդքան մեծ թվով փախստականներ հայտնվեցին անհիմն փաստի առաջ? Ամոթ է գոնե մի շարունակեք արդարանալ ու մանավանդ ցեխ շպրտել ազնիվ լրագրողի վրա: Ավելի լավ է մտածեք ծառայել մարդկանց քան թե կուշտ ստամոքսով մարդկանց հաշվին ձեզ մարդ զգաք

  8. MARO says:

    Կարդացի նյութը, սակայն այդպես էլ չհասկացա, թե խոսքը ինչ խեղաթյուրված փաստերի մասին է: Եթե հոդվածի հեղինակը , գրելով սույն հոդվածը, օգտվել է իր պատասխան ներկայացնելու իրավունքից, ապա պետք է նշեր դրանք, հերքեր, ներկայացնելով իր առարկությունները և հիմնավորեր , որ դրանք խեղաթյուրված են, հակառակ դեպքում այս հոդվածն անհիմն է, ոչինչ չասող:

  9. Gagik says:

    Այ , անունտ ասա, եթե այդպիսինը ունես, մեկ առ մեկ պատասխանտ տամ: Թե չե անշունչ առարկային ինչ պատասխանեմ?
    Հարգում եմ քո վախը:

  10. Արտակ Մարդյան says:

    Բարև ձեզ: Ինչպես նկատեցի միգրացիոն պետական ծառայությունը կրկին անգամ, ռուսի ասած подает признаки жизни. Կրկնեմ ևս մեկ անգամ. Կատվի խաղը, մկան մահը: Ինչ եք ընկել ձեր ետևից? Որ փախստականը դառնա քաղաքացիություն չունեցող անց, դրանից ձեր ինչնա ավելանալու? Եթե премия եք ստանալու դրա համար ասեք գոնե իմանանք, միգուցե հանուն ձեր աշխատավարձի հանձնվենք)))))) Այ պարոն Եգանյան ջան, Սերգեյից ինչեք ուզում? Մենք միշտ բացենք արտահայտվել, առանց ակնարկների: Եթե կոնկրետ բան ունեք ասելու ասեք: Թեչե ստացվումա դեմ առ դեմ մի բանեք ասում, տակից լրիվ ուրիշ բանեք անում: Ինչքան հիշում եմ վերջին հանդիպան ժամանակ խոսք տվեցիք հնարավորության սահմաններում օգնել փախստականներին դուրս գալ այս անհեթեթ իրավիճակից, որն իմիջայլոց հենց ինքներդ եք ստեղծել: Մինչև օրս օգնության ոչ մի նշույլ դեռ չենք տեսել: Հարգանքներով Ա. Մարդյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728