ՀԱԿ-ին շարժումից կուսակցություն վերածելու Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումներից մեկն էր, «որովհետեւ տարաձայնություններն այնքան շատ էին ՀԱԿ-ում, որ որոշում կայացնելն էր դառնում անհնար»:
«Եթե որոշում կայացնելը իրենք դրել են պահանջ, որ պետք է կոնսեսուսով լինի, եւ եթե այդ կոնսենսուսին երկար ժամանակ չես հասնում, նշանակում է, որ այդ կառույցը անգործություն է մատնվում, ուրեմը պետք է կարողանան հնարավոր դարձնել որոշումների կայացումը, իսկ այդ ձեւերից մեկն էլ սա է»,-Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Նա վստահ է, որ կուսակցություն դեպքում ավելի բյուրեղանում են քաղաքական, գաղափարական մոտեցումները, ավելի զուգամետ են դառնում, ոչ թե տարրամետ:
ՀՅԴ-ական պատգամավորը կարծում է, որ շարժումը կուսակցության վերածելը այս վիճակում ավելի ճիշտ կլինի: «Հակառակ պարագայում ՀԱԿ-ը քառակուսի անիվի էր վերածվել՝ նման կառուցվացքով»,-նկատեց Ռուստամյանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ 68 տարեկանում Տեր-Պետրոսյանը չմասնակցեց ընտրություններին, ինչպես է կուսակցություն ստեղծում, Ռուստամյանը նկատեց, որ դա անհատական հարց է, «հատուկ ռեցեպտ» չկա: