Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախօրեին «դառը կորիզ» էր անվանել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին:
Այսօր Aravot.am-ը պարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի կերպար ունի պարոն Մելիքյանը:
Ի տարբերություն նախագահի թեկնածուի, սոցիոլոգը նրան դառը կորիզ չհամարեց, միայն ասաց, որ նրան պակասում է խարիզման. «Նա կարող է դիտվել որպես նախագահի թեկնածու, որովհետեւ բոլոր արտաքին հատկանիշներն ունի: Բավականին բարետես է ու կարող է ժպտալ եւ լավատեսություն ներշնչել: Արման Մելիքյանը խարիզմա չունի, նա չի կռվել, չի վիրավորվել, միակ պլյուսն այն է, որ ինչ-որ ժամանակ արտաքին գործերի նախարար է եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ