Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողները մայրաքաղաքի Թումանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982 թ. ծնված Արեն Վերանյանին, որոնք ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էին 2012 թ. նոյեմբերի 18-ին Սամվել Շարբաթյանին սպանելու կասկածանքով:
Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը կալանավորված են:
ՀՀ ոստիկանություն