ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 18-րդ օրն է: Նրա վիճակը կայուն է,- վստահեցնում են նրա կողքին գտնվող ընկերները: Միայն գիշերը լավ չի քնել: Նախագահի թեկնածուի ընկերը` Վարուժանը, Ղուկասյանի վատ քնելու համար մեղադրում է բժիշկներին, ովքեր գիշերը պարբերաբար արթնացրել են Անդրիաս Ղուկասյանին` ճնշումը չափելու համար:
Վարուժանը հավելեց նաեւ , որ երեկ նրանք նույնպես չափել են նախագահի թեկնածուի ճնշումը ու պարզել են, որ բժիշկների ասած ճնշումը՝ 80/ 40 չափազանցված է: «Մենք չափեցինք, այդքան ցածր չէր, Անդրիասն էլ իրեն լավ է զգում, նրան ավելի շատ անհանգստացնում են, այլ ոչ թե օգնում: Էստեղ կանգնած են էլի, որ իրանց կարիքը լինի կդիմենք, թե չէ՝ չեն թողում քնի»,- պատմեց Վարուժանը::
Մանրամասն՝ կարդացեք այստեղ