Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը փաստում է, որ Եռաբլուրում հունվարի 28-ին ՀՀ նախագահի ու նրան դիմած կնոջ միջադեպը վատ է անդրադարձել Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա: Թե քանի տոկոսով է իջել նախագահի վարկանիշը, սոցիոլոգը Aravot.am-ին դժվարացավ ասել:
«Եթե բոլոր հարցերով դիմեն նախագահին, մեր պետությունը որպես ինքնիշխան պետություն չի լինի: Դա կենդանի դաս է, որ ընտրողն իմանա՝ որ հարցով ում դիմի: Նա պետք է գնար շտաբ, ասեր սենց խնդիր ունեմ ու մի քիչ էլ շանտաժ աներ, եթե չանեք՝ հեսա նախագահը գալու է: Սխալ էր նախագահին դիմել միանգամից»,- բացատրեց սոցիոլոգը:
Մեր հարցին, իսկ եթե նախագահն այդ կնոջն այլ կերպ լսեր ու ընդառաջեր, մի բանով օգներ՝ ինչպե՞ս կազդեր նրա վարկանիշի վրա, պարոն Ադիբեկյանն ասաց. «Ուրեմն ամեն հանդիպմանը հազար նամակ կբերեին ու կասեին՝ այ, մեր նախագահը այս հարցերին արձագանքում է, բոլոր հանդիպումներին գալիս են նամակ են փոխանցում, հետո՞: Նախագահն իր պահվածքով ասաց՝ մենք ունենք կարգ, պետություն, կուսակցական ներկայացուցիչներ, նախարարություններ, խնդիր ունեք՝ դիմեք նրանց»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես օցոլոգի հետ համամիտ եմ: Ավելի լավ կլիներ, եթե բողոքավորները այնպիսի տեղ ընտրեին, որ
իրենց բողոքով ոչ ոքի տոն չփչացնեին, օրինակ՝ սարերում, անտառներում, կամ իրենց տանը:
Ադիբեկյանը լուսնից է իջել, երկրի ղեկավարի վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ ինչ է, որ ինչ լինի մնացած չինովնիկների վերաբերմունքը: Անձամբ ես շատ վատ ընդունեցի այդ միջադեպը:
Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունն իր վրդովմունքով ցույց տվեց, թե որքան կտրված է ինքը ժողովրդից, որքան ատելությամբ է լցված ժողովրդի նկատմամբ, որքան անմասն է նրանց խնդիրների լուծմամբ եւ վերջապես որքան անարժան է այդ պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախագահը իրավունք չունի տնային մակարդակի խոսակցություն վարել քաղաքացու հետ: Տվյալ դեպքում նա գործ ուներ ոչ թե իր տատիկի կամ այլ ազգականի (որոնց հետ տնային պայմաններում լիակատար իրավունք ունի խոսելու իր ուզած տոնով, ձևով, եթե տվյալ մարդիկ թույլ են տալիս), այլ քաղաքացու հետ: Իհարկե նա չի կարող անձամբ ամեն հարց լսել ու որոշում կայացնել, սակայն կարող էր գոնե լսել պահանջը և Դուքով դիմել` հանձնարարելով իր շրջապատից մեկին ընդունել քաղաքացուն և լսել նրան: Սակայն մենք արդեն առիթ ենք ունեցել տեսնելու և լսելու, որ երկրի նախագահը դու-ով է դիմում երկրի վարչապետին, քաղաքապետին, ուրեմն նման կերպ պիտի դիմեր շարքային քաղաքացուն: Ցավալի է, սա անձնական կուլտուրայի բացակայության նշան է, որը գերիշխում է ողջ երկրում: Բայց ձուկը գլխից է հոտում…
Մարդն ասում է՝ “Ես ձեր նախագահը չեմ, դուք ինձ չեք ընտրել և չեք ընտրելու”: Ինքը շատ լավ գիտի, թե ում նախագահն է և ինչպես է դարձել նախագահ: Ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք ակնկալում էդ մարդուց:
Նվնվալու փոխարեն ընտրեք ՁԵՐ նախագահին, ժողովո՛ւրդ: Մի՛ վհատվեք:
Պատերազմում հաղթողը կարծում եմ ի վիճակի կլիներ ընտրած նախագահ ունենալ:
Ահավոր Ադիբեկյանին պետք է կամ նկարիչների միության նախագահ տալ, լավ թիվ նկարելու համար, կամ “պատվերով համերգ” հաղորդաշարի ցմահ վարող
Եթե ամեն հանդիպման հազար նամակ են բերում`դա խոսում է այն մասին,որ իր ղեկավարած երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում,իսկ իր վարկանիշը բավականին ցածր մակարդակի վրա.Այնպես,որ պարոն Սուդիբեկյան,Ձեր նկարած սոցիոլոգիական թվերը ընդամենը դատարկություն են,դրանց հավատում եք միայն դուք և Ձեր պատվիրատուն
Նա պետք է գնար շտաբ, ասեր սենց խնդիր ունեմ ու մի քիչ էլ շանտաժ աներ…
Կամ թեկնածուՊողոսը սեքսուալ է, թեկնածու Պետրոսը՝ ոչ… ի՞նչ անհեթեթություն:
Սա պարզապես հիվանդ արքունիքի հիվանդ սազանդարի նեյնիմ է (ներեցեք օտարահունչ բառի համար), և շատ վիրավորական իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացու համար: Կարելի է՞ այդքան ծառայամիտ լինել… Կարևորն այստեղ արքունիքին դուր գալն է, իսկ մարդկանց վրա՝ թքած…
Սապոն եմ ծախում սապոն ** մտնելու լավ սապոն….