Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 վարիացիաները ցուցադրվել են Բեռլինում
Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» ցուցահանդեսն այս տարի հյուրընկալվել է Բեռլինի «InteriorDAsein» ցուցասրահում եւ հասանելի կլինի արվեստասերին մինչեւ մարտի 17-ը: Ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս արվեստագետը հանրությանը ներկայանում է 17-րդ դարի հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 վարիացիաների միջոցով:
«Արտերկրում կարծես թե չեն ճանաչում ժամանակակից հայ արվեստը, ու սա հիանալի առիթ է դրսում սեփական արվեստը մատուցելու համար; Կարծում եմ՝ Նարեկ Ավետիսյանն այն արվեստագետն է, որ կարող է մեր մշակույթը ներկայացնել ինչպես որ հարկն է»,- այսօր «Նովոստի» կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:
Ըստ Նարեկ Ավետիսյանի՝ մեր երկրում ցանկացած ցուցադրություն արդեն հաջորդ օրն իսկ մոռացվում է, ու նման ցուցադրությունների անհրաժեշտությունը կարեւոր է հատկապես Հայաստանից դուրս: Գեղանկարիչը 33 վարիացիաներով
Կարդացեք նաև
հանդես է եկել արտերկրում, անգամ դասախոսություններ են եղել:
Ավետիսյանը նշեց նաեւ, որ ընտրված 33 արվեստագետները տարբեր ժամանակաշրջանի ու մշակույթի կրողներն են, կտավները հիմնականում
մոդեռնիստական ու պոստմոդեռնիստական ուղղվածության են.
«Ընդամենը երկու կտավ կա, որ նկարել եմ բացառապես իմ սեփական երեւակայությամբ եւ ստորագրել որպես 20 եւ 21-րդ դարի անհայտ հեղինակ»:
Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ