Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոռում էի` պարոն նախագահ, խնդրում եմ մի հատ թեքվեք այս կողմ, մի ժամ ա ձայն եմ տալիս» (Տեսանյութ)

Փետրվար 07,2013 15:42

Արմավիրում քարոզարշավի ժամանակ սպանված զինծառայողի մայրը Սերժ Սարգսյանից լիարժեք պատասխան չստացավ

«Պահանջում ենք արդար քննություն եւ անհապաղ գտնել մեր երեխաներին սպանածներին»,-նման պահանջով, այսօր կառավարության շենքի մոտ սպանված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել:

Aravot.am-ի հետ զրույցում, Նոնա Մուրադյանը, որի որդուն` Վալերի Մուրադյանին, զորամասում կախված են գտել, պատմեց, որ այդպես էլ չի բացահայտվում, թե իրականում ինչ է կատարվել:

Մեզ հետ զրույցում տիկին Մուրադյանը պատմեց, որ երեկ փորձել է ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ, նորից անձամբ խնդրի մասին հիշեցնել, սակայն նախագահը, ինչպես տիկին Մուրադյանը վստահեցրեց, խուսափել է հարցերին պատասխանել. «Գոռում էի` պարոն նախագահ, խնդրում եմ մի հատ թեքվեք այս կողմ, մի ժամ ա ձայն եմ տալիս: Ասում եմ դուք խոստացաք, որ ամեն ինչ կանեք ու գործը կբացահայտվի, 2 տարի է անցել, կես քայլ առաջ չի գնացել, ինչքա՞ն պիտի սպասենք: Նախագահն ասում է` դե որ էդքան հեշտ լիներ գործը բացահայտելը` կբացահայտեինք, կպատժեինք էլի, ասեց ու շուտ-շուտ գնում է: Ասում եմ` բա էրեխեքին սպանելը հե՞շտ ա, որ շուտ- շուտ սպանում եք , շաբաթը 2 զինվոր եք սպանում` բերում, ու վազելով փախնում ա, որ մի հարցի չպատասխանի: Ես էլի գոռացի, պարոն նախագահ զինվորներին սպանելով ապահով Հայաստան չեք ստեղծի»:

Սպանված զինծառայողների ծնողների դժգոհությունները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728