Լրահոս
Օրվա լրահոսը

Լիցքավորված ատրճանակը՝ զուգարանի առաստաղի մեջ

Փետրվար 07,2013 15:24

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Կարինե Ղազարյանի նախագահությամբ, դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանի եւ Գրիշա Մելիք Սարգսյանի մասնակցությամբ, այսօր ավարտվեց գյումրեցի Ռոբերտ Հակոբյանի գործով բերված բողոքի քննությունը, հրապարակվեց դատավճիռը:

Դատարանը 2-րդ կարգի հաշմանդամի նկատմամբ կիրառեց 1 տարվա փորձաշրջան, պատիժը պայմանական չի կիրառվի:

Ռ.Հակոբյանն անցյալ տարվա նոյեմբերի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 5 ամիս 27 օր ազատազրկման:

Ռ. Հակոբյանի նկատմամբ ընտրվել էր մինչ այդ խափանման միջոց՝ քաղաքից չհեռանալու մասին:

Նշենք, որ Ռ. Հակոբյանը մեղադրվել է իր բնակարանում թմբուկավոր ատրճանակ, 9 հատ փամփուշտ պահելու համար:

Ռ. Հակոբյանը ըստ գործով ձեռք բերված ապացույցների, հայտնել էր, թե զենքը վերցրել է ղարաբաղյան պատերազմի մասնակից իր ընկերոջից՝ Գեւորգ Եղոյանից: Վերջինի հետ խմել են, հետո Գեւորգը հայտնել է, թե գնալու է քրոջ ամուսնուց վրեժ լուծելու: Հակոբյանը նրանից վերցրել է զենքը, պահել իր բնակարանի զուգարանի առաստաղի մեջ, վախենալով, թե իսկապես Գեւորգը խմած է եւ կարող է անզգույշ քայլ կատարել: Հետո Գեւորգը մահացել է, եւ ատրճանակը մնացել էր իր մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728