Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ի մի մասը Սերժ Սարգսյանին կսատարեն տակից»

Փետրվար 07,2013 15:18

Նորաստեղծ «Նոր Հայաստան» կուսակցության համակարգող խմբի անդամ Բաբկեն Հարությունյանն այսօր նախընտրական շրջանը համարեց տաղտկալի եւ այն պայմանավորեց հիմնական քաղաքական ուժերի բացակայությամբ:

«Ինչի՞ մասին է խոսքը, երբ 2-րդ քաղաքական ուժը, որ ներկայացված է Ազգային ժողովում, կամ արմատական դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը կամ Դաշնակցությունը, որը պարբերաբար խոսում էր իշխանափոխության մասին, քննադատում իշխանությանը, դուրս գրվեցին քաղաքական գործընթացներից: Այս ուժերը գնում են քաղաքական արխիվ, իրականում ընտրել են քաղաքական ինքնասպանության ուղին: Բա ուր մնաց խորհրդարանական օպերացիան, երեք ուժեր կոնսուլտացիաներ էին անում, քննադատում իշխանությանը, գնում էին Եվրոպա բարձրագոչ հայտարարություններ անում, հետո հերքում: Բա ավազակապետություն էիք քանդում ՀԱԿ, ո՞ւր է ավազակապետությունը, ո՞նց եք քանդում: Կամ նույն Վարդան Օսկանյանը օրուգիշեր facebook-ից սկսած բոլոր հարմար առիթներով քննադատում էր իշխանությանը, այլընտրանք էին իրենց հռչակել, ո՞ւր է այլընտրանքը: Իսկ հիմա երեք ուժերն էլ ընտրել են տակից սատարելու ուղին, Սերժ Սարգսյանին տակից են սատարում: ՀԱԿ-ի մի մասը հենց տակից է սատարում»,- այսօր «Peeplemeter» ակումբում ասաց Բ. Հարությունյանը:

 

Նորաստեղծ այս կուսակցությունը նախագահական ընտրություններում ոչ ոքի չի սատարելու, որովհետեւ ըստ Բ. Հարությունյանի, քաղաքական խորհրդի համագումարը նախատեսված է փետրվարին: Իսկ իր սեփական նախընտրությունից նա խուսափեց խոսել, միայն ակնարկեց. «Իշխանությանը իրականում հաջողվեց մանկական մատ անել երեք քաղաքական ուժերին: Սերժ Սարգսյանին պետք է դրա համար շնորհավորել: Կարող է հանրապետության նախագահը վաղը արթնանա ու որոշի, որ պետք է մենաշնորհներից զրկի, ես կգնամ կողջունեմ ու ուրախ կլինեմ ծառայել այս իշխանություններին»:

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանն էլ՝ ակնարկելով Բ. Հարությունյանի կուսակցությանը, ասաց՝ անհասկանալի է քաղաքական ուժը, որը մտել է քաղաքական ասպարեզ ու կոնկրետ տեսակետ չունի ընտրությունների վերաբերյալ: Հետո էլ ասաց, որ իրենք ընտրությունների օրը բոլորին դեմ են քվեարկելու, ու դա բոյկոտ չէ, մասնակցության իրենց ճիշտ տարբերակն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728