Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. Վարչախումբը Գվատեմալայում է տեսնում Հայաստանի մշակութային ապագան

Փետրվար 07,2013 15:09

Aravot.am-ը կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ Հայաստանի եւ Գվատեմալայի միջեւ մշակութային կամուրջ ունենալու վերաբերյալ ՀՀ վարչապետին ներկայացված հարցին:

Հիշեցնենք, որ ըստ համագործակցության համաձայնագրի՝ Հայաստանն ու Գվատեմալան, օրինակ, կմասնակցեն միջազգային կինոփառատոներին` եթե դրանք կազմակերպվեն Հայաստանում կամ Գվատեմալայում:

«Ես ուրախ ու երջանիկ եմ, որ ի վերջո կատարվեց մեր դարերի երազանքը եւ Գվատեմալայի հետ մենք արդեն մշակութային կամուրջներ ենք գցում: Ես այս առիթով հիշեցի մեր երիտասարդ տարիներին տարածված մի ասացվածք. «Ոչ այն երկիրն են անվանել Հոնդուրաս»: Այն ժամանակ այդպես էինք՝ նկատի ունենալով սեփական երկիրը: Երեւի ճիշտ կլինի, եթե Գվատեմալայից անմիջապես հետո էլ անցնեն Հոնդուրասին, դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Մենք ինքներս ենք ընտրում մեր ճանապարհը. ընտրությունները ոչ թե չորս կամ հինգ տարին մեկ են լինում, այլ ամեն օր: Եթե Հայաստանի մշակույթի նախարարությունը այս մեծ աշխարհում ընտրում է Գվատեմալան, ուրեմն իշխող վարչախումբը այնտեղ է տեսնում Հայաստանի մշակութային դերը եւ առաքելությունը: Պետք չէ հրաժարվել ոչ մի բանից եւ, ասում եմ՝ Հոնդուրասի հետ էլ պետք է կապերը զարգացնել»,-հեգնանքով ասաց ռեժիսորը:

Նրա համոզմամբ, այսօր մշակութային ոլորտում ավելի հրատապ խնդիրներ կան, որոնց լուծման կարոտ են ու չեն «նկատվում»: Ու պատճառն էլ, ըստ Խզմալյանի, հետեւյալն է. «Մեր եւ զավթիչ վերնախավի, վարչախմբի հիմնական տարբերությունը մշակութային եւ արժեհամակարգային է, իրենցը Հոնդուրասն ու Գվատեմալան են, մերը մի քիչ ուրիշ է»:

Արդյոք, այնուամենայնիվ, Գվատեմալան ունի՞ լուրջ կինոարտադրություն եւ ավանդույթներ: «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին, բայց կարծում եմ, որ հնարավոր է այդ համաձայնագրով հայկական սերիալների մեծ շուկա բացվի Գվատեմալայում, քանի որ ուրիշ երկրներ դժվար թե համաձայնեն գնել այն արտադրանքը, որը մշակույթի նախարարությունն է խրախուսում Հայաստանում: Երեւի դա փոխադարձ կլինի, Հայաստանից բացի, Գվատեմալայի կինոարտադրանքով աշխարհում այլ երկիր չի հետաքրքրվի»,-հավելեց ռեժիսորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կա նաև մի երկիր,՝ ,,Պապուա Նոր Գվինեա,, որի անունը երևի դեռ մեր մշակույթի նախարարությանը
    հայտնի չի: Նրանց հետ գործաքցելը մերոնց համար ավելի հեշտ կլինի: Նախ, որ ոչինչ չեն հաս-
    կանում ընդհանրապես, այդ առումով մեր սերյալները իսկականն է նրանց համար՝ նույնպես:
    Երկրորդը, որ ֆինանսական պրոբլեմներ չի լինի, քանի որ նրանք վարում են բնատնտեսություն: Եվ
    փոխհարաբերությունները կարող են կնքվել բնամթերքներով: Նրանք կարող են արտահանել մեր
    երկիր, տարբեր վայրի սողուններ, ճիճուներ և այլն, որը խիստ անհրաժեշտ կլինի մեր ժողովրդին
    հետագա 5 տարիներին սովից փրկելու համար: Մեր գյուղատնտեսությանը,՝ զեղջ դիզվառելիքով
    կամ պարատանույթով ոտքի վրա չենք պահի: Այնպես, որ,՝ ԱՌԱՋ ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728