Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը կրկին վատացել է: Այս մասին քիչ առաջ «Ա1+»-ին տեղեկացրին Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբից:
Նախագահի թեկնածուին մեկ օրով թույլ են տվել դուրս գալ հիվանդանոցից` մոր մահվան քառասունքին ներկա գտնվելու համար:
«Դրանից հետո թեկնածուի ինքնազգացողությունը վատացել է և կրկին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- ասացին Պարույր Հայրիկայնի նախընտրական շտաբից, սակայն չկարողացան ստույգ ասել, թե նախագահի թեկնածուն երբ դուրս կգրվի հիվանդանոցից:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հայի ետին խելքի օրենքով:
Ներկայացումը շարունակվում է:Անտրակտ:Արար երկրորդ……..Ամենահետաքրքիրը սկսվում է այն ժամանակ,երբ թվում է թե ամեն ինչ ավարտված է: