Փետրվարի 6-ի առավոտյան Տավուշի մարզի Ոսկեպարի դպրոցում կոտրվել է դպրոցի հավաքարար Վալյա Դոդոռյանի ձախ ազդոսկրը: 60-ամա կինն «Առավոտի» թղթակցին ասաց, որ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը իրեն հանձնարարել է մաքրել առաջին հարկի պատուհանները: Կինը վայր է ընկել 2 մետր բարձրությունից եւ վնասվել: Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, բուժզննել:
Հարկավոր է վիրահատություն, որի համար, տիկին Վալյայի խոսքերով՝ պահանջվում է մոտ 1000 դոլարին համարժեք գումար: Մեր ունեցած այլ տեղեկություններով՝ նրան վիրահատելու, հետվիրահատական բուժման համար կպահանջվի մոտ 2000 դոլարին համարժեք դրամ:
-Հարություն Ալավերդյանը խոստացել է օգնել, Ոսկեպարի գյուղապետարանն ու Տավուշի մարզպետարանն էլ երեւի կօգնեն,-ասաց միայնակ ապրող, ամսական 35 հազար դրամ աշխատավարձ ունեցող, ընտանեկան նպաստ չստացող տիկին Վալյան:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով ՝ վիրահատությունը կարվի շաբաթ օրը՝ փետրվարի 9-ին, իսկ մինչ այդ՝ 3 օր, ինքը ցավին կդիմանա ցավազրկող դեղերով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ