Լրահոս
Օրվա լրահոսը

Հիդրոմետը նախազգուշացնում է

Փետրվար 07,2013 14:17

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայութունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին հանրապետության տարածքում դիտվող տեղումները երեկոյան ժամերից կդադարեն, բացառությամբ` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, որտեղ տեղումների դադար սպասվում է գիշերվա առաջին կեսին:

Փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` լեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույց, լեռնանցքներում` գետնաբուք, տեսանելիության անկում, ճանապարհների դժվարանցանելիություն:

Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

 «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728