ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյանի, դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանի եւ Կարինե Ղազարյանի մասնակցությամբ, այսօր ավարտեց «Փուչիկների գործով» մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի եւ նրա պաշտպան Կարեն Մանուչարյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Անցյալ տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում զանգվածային միջոցառման ժամանակ մեթան գազով լիցքավորված 7000 փուչիկների պայթյունից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել 228 քաղաքացի:
Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց Սերոբ Բոզոյանի բողոքը՝ մեկ տարի ազատազրկումը փոխարինվեց 1 տարի պայմանական չկիրառմամբ: Բոզոյանը ըստ էության մեկ տարի կանցնի փորձաշրջան:
Aravot.am-ի հետ զրույցում Բոզոյանն ասաց, որ բավարարված է վերաքննիչ դատարանի վճռից: «Փորձանքը բոլորիս համար էր, էլի Աստծուց շնորհակալ եմ, որ մարդ չմահացավ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, թե երբ է քաղցկեղով տառապող Ս.Բոզոյանին զննելու բուժհանձնաժողովը՝ նրա թոշակավորման հարցը լուծելու համար, ն տեղեկացրեց, որ փետրվարի 10-ին պետք է զննվի բուժհանձնաժողովի կողմից: