16-այմա Ծովի Սիմոնյանը սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Նա իր իսկ անունը կրող բլոգի հեղինակն է` «Ծովի բլոգ »: Այն բացել է 2011թ.-ին: Աղջիկը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջ չի հասկացել «բլոգ» ասվածի իմաստը, բայց հիմա վերաբերմունքը փոխել է: Այդ հարցում իրեն օգնության է հասել մեդիատեխնոլոգիաի ուսուցչուհին, ով աղջկան ծանոթացրել է հասկացության հետ ու սովորեցրել այն կառավարել:
Բլոգում հրապարակված նյութերի հեղինակը Ծովին է. «Հավատացեք, գրելը ինձ շատ է օգնում հատկապես ներքին` հոգեբանական հարցերում`արտահայտվել և այլն: Իսկ երբ արդեն մարդկանց կարծիքները լսեցի, հասկացա, որ բլոգը պետք է լինի նաև կրթող, դաստիարակող և ինչ-որ բան տվող»:
Հեղինակի թեմաների ընտրությունը կախված է օրվա տրամադրությունից: Ծովիի խոսքով, տողերի միջոցով արտահայտում է հույզեր, զգացմունքներ: Գրառումներն այդքան էլ երկար չեն, քանի որ աղջիկը չի ցանկանում, որ դրանք շարադրության տեսք ունենան. «Օր է լինում, երբ ուսումնասիրածս գրքերից հիշարժան տողեր եմ դուրս գրում` ցանկանալով, որ մյուսները նույնպես իմանան, թեկուզ միայն տողերը»:
Հեղինակը բլոգում տեղադրում է իր կողմից պատրաստված կարճ տեսանյութեր հայ մեծանուն դերասանների, ազգային հերոսների մասին: Օրինակ` Մհեր Մկրտչյանի ֆիլմի մասին հրապարակումը թարգմանություն է, իսկ Գարեգին Նժդեհին մասինը` անդրադարձ կյանքին: Ծովին հետեւում է նաեւ նորաձեւությանը: Հաճախ գրառումներ է անում այդ թեմայով: Նկարներ եւս տեղադրում է: Ասում է` այդ ձեւով արտահայտում է իր ճաշակը:
Գրառումները շատ են, բայց այդքանի մեջից աղջիկն ունի իր սիրելին, որը վերջերս է գրել. «Հակիրճ է, բայց գրելու ընթացքում իրոք փշաքաղված վիճակ էր, ու հենց այդ պատճառով կարճ ստացվեց: Ամեն ինչ միանգամից դուրս եկավ: Վերնագիրը` «Հիշողություն»: Այն հենց իմ հիշողությունների մասին է»:
«Ծովի բլոգ»-ում նոր գրառումների կարող եք 2-3 օրը մեկ հանդիպել: Հեղինակն ասում է, որ մեկնաբանություններն ու կարծիքները ամենամեծ ազդեցությունն են ունեցել նախ իր, հետո բլոգի ակտիվ կյանքի շարունակման վրա. «Հիմնականում ընկերներս են արձագանքում, համաձայնվում կամ ինչ-որ բան առաջարկում, ինչո՞ւ չէ` նաև օգնում: Իսկ մնացած մարդիկ, ինձ ոգևորում են»:
Բլոգը հեղինակին հավաքված բառերն ասելու, գրելու հնարավորություն է տալիս: Իսկ բլոգի նպատակն է` մարդկանց սովորեցնել հետաքրքրվել, կարդալ, բարիանալ: Ծովին կարծում է, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ զրկվում են այս երեք հատկություններից:
Արամ Արարատյան