Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ. «Լեւոն Տեր-Պետրոսյանը պետական հանցագործ է»

Փետրվար 07,2013 13:15

Քաղտեխնոլոգ Իգոր Մուրադյանն այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում հայտարարեց, որ հացադուլը ոչ տղամարդկային մեթոդ է. «Ես դեմ եմ հացադուլներին: Տղամարդը, որը պայքարում է ինչ-որ իրավունքների համար, չպետք է կորցնի ֆիզիկական ուժը: Ես ասացի, որ պատրաստ եմ պաշտպանել ձեզ, մենակ թե դուրս եկեք այդ հացադուլից: Նա ինձ ասաց, որ ոչ, կարծես դա շատ կարեւոր պահ էր իր քաղաքական պայքարի: Ես չեմ հետեւում ուշադիր թեկնածուների ելույթներին: Ես չեմ զգացել, որ թեկնածուների գործունեության մեջ կա  ինչ-որն օրիգինալություն: Բացառությամբ նրա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իմիջ է ստեղծում տեխասային պատանու՝ իր ջինսերով, բլուզներով: Դե, վատ չէ, շատ հարմար, աշխատանքային հագուստ է: Նա բարեւում է մսավաճառներին,  խորովածանոցներում ու վարսավիրանոցներում է լինում: Ուրիշ բան քարոզարշավում ես չեմ նկատել: Հրանտ Բագրատյանը անհեթեթություններ է ասում իր քարոզարշավի ընթացքում: Բացարձակ անհեթեթություն: Ես չգիտեմ, թե ում համար է աշխատում նա: Նրան ոչ ոք չի հասկանում, ո՛չ տնտեսագետները, ոչ սովորական մարդիկ: Դա այն լեզուն չէ: ԵՊՀ-ի դասախոսն ընդհանրապես կարո՞ղ է դա հասկանալ, ինչի՞ մասին է խոսքը: Այ, օրիգինալ մարդ է էպոսագետը: Ես հիանում եմ նրա համարձակությամբ, սկզբունքայնությամբ: Այլ, ավելի օրիգինալ թեկնածուների ես չգիտեմ»:

Թե ով կլինի մրցապայքարում երկրորդը՝ Իգոր Մուրադյանը չկարողացավ ասել, համենայնդեպս, նա վստահ է, որ ով էլ լինի, ավելի շատ ձայն կհավաքի, կան կհավաքեր Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Դա հնարավոր չէ ապացուցել: Այս իրավիճակը շատ ավելի հետաքրքիր է, քանի որ ավելի թարմ մարդիկ են մասնակցում: Գուցե կքվեարկեն էպոսագետի օգտին: Ես համարում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանցագործ է: Նրան պետք է արգելել մասնակցել առհասարակ ընտրություններին»:

Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին՝ քաղտեխնոլոգը վստահեցրեց, որ դա հենց մահափորձ էր, ոչ թե արվել էր վախեցնելու համար: Իգոր Մուրադյանի խոսքերով՝ «Հասարակությունը ձայն կտա նրան, ում հասկանում է: Դուք ծանո՞թ եք մի մարդու Հայաստանում, որ կարդա նրանց ծրագրերը: Ես չեմ կարդացել»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ծրագրերը մեր երկրում էական դեր չունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Հարգելի լրագրող,հոդվածի տեքստը չի համապատասխանում պրեամբուլային (վեռնագրին) և չի հասկացվում,թե ըստ քաղտեխնոլոգի,ով է հանցագործը`ԼՏՊ-ն,թե էպոսագետը???: Մի անգամ էլ ուշադիր կարդացեք Ձեր գրածը:

  2. dyadyur says:

    Այ,սա արդեն ուրիշ բան:Կարելի էր և ներողություն խնդրել!!!!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728