Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցում արած հայտարարությանը, թե նոր կուսակցություն է ստեղծելու, ասաց. «Շատ ճիշտ է անում, որ կուսակցությանը ի վերջո տալիս է քաղաքական կուսակցության տեսք: Նա տեր է կանգնում այն էլեկտորատին, որն իրենն է: ՀԱԿ-ում մարդիկ կան, որ իրոք իրեն պետք չեն: Ես ողջունում եմ իր այդ քայլը»:
Հարությունյանը խոսելով ՀՀ նախագահական ընտրություներում հավանական երկրորդ փուլի ամսին, կարծիք հայտնեց, թե իշխանությունները շատ զգուշավոր են, հետեւաբար կվախենան երկրորդ փուլից, բայց` «Համոզված եմ այդ քայլին չեն գնա: Երկրորդ փուլը բացառվում է: Չնայած Սերժ Սարգսյանը երկրորդ փուլից չի վախենում, նա վախենում է երեք թեկնածուներից մեկին քսան տոկոսից ավելի ձայն գրելուց, որովհետեւ չգիտի, թե հետո ինչ կինի»:
Ինքնաբացարկի գնացող թեկնածուն խոսելով իր վատնած ութ մլն դրամի մասին, ասաց, իր համոզմամբ դա աննպատակ չի եղել. «Եթե 800 մլն դրամ էլ լիներ այդ ընտրագրավը` ես չէի ափսոսի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ