Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհերի հարազատները դատի են տվել ԿԳՆ-ին, իսկ վերջինս ձեռնպահ է մնում պարզաբանումներից

Փետրվար 07,2013 12:49

Մարտի 1-ի զոհերի հարազատները հայց են ներկայացրել դատարան, որում վիճարկվում է ԿԳ նախարարի հրամանը` բուհական Հայոց պատմության դասագիրքը ներկայացնել հանրությանը եւ պարտադրել, որ ուսանողները սովորեն այդ դասագրքով:

Aravot.am-ը մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայր Ալլա Հովհաննիսյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ո՞րն է նրանց պահանջը: Նա պատասխանեց. «Մեր խնդրանքը դատարանին այն է, որ այդ գիրքը չընդգրկվի որպես դասագիրք: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ապօրինի հրաման է տվել: Նախարարը, որն այդ գիրքն ընդունել է՝ որպես դասագիրք, գտնում ենք, որ դրա իրավունքը չուներ: Այլ հարց է՝ իրավունք ունեի՞ն գրել գիրքը, թե՞ ոչ, բայց այս պահին մեզ պետք է անվավեր ճանաչել ԿԳ նախարարի հրամանը՝ աշխատությունը հայոց պատմության դասագիրք դարձնելու մասին: Նախ այդ գիրքը իրավունք չունեին գրել նախաքննության ընթացքում: Իսկ երբ  նախարարին ասում ենք այդ մասին, պարզվում է, որ նույնիսկ չգիտի՝ ինչ է գրված այնտեղ»:

ԿԳ նախարարության իրավաբանական վարչության պետ Վահե Բավեյանից էլ հետաքրքրվեցինք՝ հայցը հիմնավոր համարու՞մ են, և որո՞նք են լինելու նախարարության քայլերը: Նա այս կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Քանի որ գործը դատարանում պիտի քննվի, մենք պարզաբանում տալ չենք կարող: Դատարանում գործը կքննի, դատարանը պարզաբանումներ կտա: Նախարարությունը մասնակցում է դատական գործին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հայոց ցեղասպանության պարագլուխների թոռները խոստովանում են իրենց պապերի հրեշավոր
    արարքը: Հետաքրքիր է, այսօրվա իրենց հայ կոչող վոճռագործներից, որոնց թոռները կխոստովանեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728