Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարքսիստին ամիսը մեկ պրոֆիլակտիկ նարկո՞զ են տալիս

Փետրվար 07,2013 12:39

«Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը քաղաքական էրոտիկա է», հայտարարել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։

«ՉԻ» – Հայրիկյանի դեմ մահափորձն ինչ ասես անվանել էին՝ ֆարս, բեմադրություն, ներկայացում, բայց էրոտիկա չէին անվանել, այսինքն՝ այս իմաստով նույնպես գլխավոր մարքսիստն օրիգինալ է։ Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նա դատի կտա հեռուստաընկերություններին՝ ցերեկային ժամերին այդ «էրոտիկ» թեմային անդրադառնալու համար։ Ի դեպ, նա Հայրիկյանին Դոն Կիխոտ էանվանել, իսկ ընտրությունները չհտաձգելու նրա որոշումը՝ իշխանության հետ անդրկուլիսյան համաձայնություն։ Պատկերացրեցի՞ք Պարույր Հայրիկյանին՝ զենքուզրահով, էրոտիկ տեսարանում, իշխանության հետ անդրկուլիսյան համաձայնություն կայացնելիս։

Դավիթ Հակոբյանն ասել է նաեւ, թե սեփական փորձից գիտի, որ մարդու գլխուղեղը մեկժամյա վիրահատությունից եւ նարկոզից հետո չի կարող ամբողջական աշխատել, առնվազն մեկ ամիս է պետք վերականգնվելու համար։ Այ սա իսկապես արժեքավոր դիտարկում է։ Փաստորեն պրն Հակոբյանին ամիսը մեկ պրոֆիլակտիկ նարկոզ են տալիս։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728