Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հայտարարությունը` հանուն բոլորիս երազած Հայաստանի (Տեսանյութ)

Փետրվար 07,2013 12:35

Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ նրա` «Մինչեւ ՀՀ նախագահի առաջադրումը, վերջին խորհրդարանական ընտրություններում միասին ավելի քան 46 տոկոս ձայն հավաքած «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» քաղաքական ուժերի համար եղել են խոչնդոտներ (փողերի լվացման անհիմն մեղադրանք, ճնշումներ համակիրների վրա, գաղտնալսումներ), այդ պատճառով էլ այս ուժերը ՀՀ նախագահի ընտրություններում որեւէ թեկնածու չառաջադրեցին, ինչպես նաեւ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածուների մեկի վրա իրականացվեց մահափորձ:

Հաշվի առնելով այս ամենը`ես հայտարարում եմ, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններն ի սկզբանե անօրինական են: Կոչ եմ անում նախագահի բոլոր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել եւ քվեաթերթիկում Սերժ Սարգսյանին թողնել միայնակ: Ինքս փետրվարի 7-ին, ժամը 17:00- ից մինչեւ փետրվարի 8-ը ժամը 17:00 –ն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ

Նստելու եմ հացադուլի, որից հետո ինքնաբացարկ եմ հայտնելու: Սիրելի հայրենակիցներ, փետրվարի 19-ից սկսած ես շարունակելու եմ իմ պայքարը հանուն բոլորիս երազած Հայաստանի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728