Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանագետ. «Օտարազգի պատգամավորները Ադրբեջանն անվանել են բարբարոս երկիր» (Տեսանյութ)

Փետրվար 07,2013 12:23

«Ջուղա» ֆիլմը ադրբեջանցիների հայհոյանքներին է «արժանացել»

«Ջուղա» ֆիլմը նկարահանվել է 2006թ-ին, սակայն վիրտուալ շնորհանդեսը կազմակերպվեց ամիսներ առաջ: Հետաքրքիր է, որ ֆիլմի հայերեն տարբերակը սկզբում ուներ մի քանի հարյուր դիտում, իսկ ֆիլմի շուրջ աղմուկ բարձրանալուց հետո` մի քանի հազար: Ֆիլմը դիտել են անգամ աֆրիկյան երկրներից,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ապա հավելեց,- «Ջուղան» ներկայացնում է ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի մշակութային ցեղասպանությունը, իսկ մինչ այդ, ինչպես գիտենք, ցեղասպանության էին ենթարկվել այդ մշակույթը ստեղծողները` հայերը: Արդյունքում մեր հին օրրաններից մեկը զրկվեց մշակութային ժառանգությունից: Ֆիլմը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի»:

Պարոն Կարապետյանն ասաց, որ 2007թ-ին «Ջուղան» արժանացել է նախագահի մրցանակին. «Նույն տարում այն ցուցադրվեց ԱԺ-ում` Եվրախորհրդի 16-հոգանոց պատվիրակության անդամների համար, իսկ նախաձեռնությունը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանինն էր: Դիտելուց հետո պատվիրակության անդամները ֆիլմը տարան Ստրասբուրգ եւ ցուցադրեցին, արդյունքում ԵԽ-ի մի շարք երկրների պատգամավորներ Ադրբեջանը որակեցին որպես բարբարոս երկիր: Սակայն ԱԺ-ում ցուցադրությանը ներկա են եղել մեր պատգամավորներից երկուսը, մեկն էլ կեսից դուրս է եկել, այսինքն` ֆիլմը դիտել է մեկ հայ պատգամավոր: Եթե մենք չենք հետաքրքրվում մեր մշակութային արժեքներով, ինչպե՞ս կարող ենք միջազգային ատյաններում հանցագործի հանդեպ դատ հետապնդել»:

Խոսելով «Ջուղայի» շուրջ ադրբեջանցիների արձագանքից` հուշարձանագետը նշեց, որ վերջիններիս կողմից «Յութուբում» հայհոյանքներ են գրվել. «Դե, դա ենթադրելի էր եւ բնական` Ջուղան փոշիացնում են, քնած մարդուն կացնահարածին` հերոսացնում: Անգամ վիրտուալ դաշտում ադրբեջանցիների կողմից անկեղծություն չկա: Մեկը չեղավ, որ ասի` ամաչում եմ…»:

Սամվել Կարապետյանը նաեւ դժգոհեց, որ միջազգային հանրությանը չեն ներկայացվում այն գրքերն ու ֆիլմերը, որոնք արժանի են ցուցադրման:

Կարապետյանը նաեւ ասաց, որ 2005թ-ին նկարահանվել է Վարագա վանքի վերջին պահակի` Պետրոսի կյանքի մասին ֆիլմ

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728