Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատյանին. «Ընտրողները գիտխորհրդի անդամ չեն, դու էլ դիսերտացիա չես պաշտպանում»

Փետրվար 07,2013 12:14

Քաղտեխնոլոգը հեգնում է նախագահի ընդդիմադիր թեկնածուներին

Այսօր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հենարան» ակումբում քննադատեց Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը՝ ասելով, որ բարեւելն ու մազ կտրելը լուրջ չի ընկալվում: Եթե դու նախորդ 5 տարվա մեջ ոչ մի բանով աչքի չես ընկել, չես կարող քեզ լավ ներկայացնել վերջին օրերին. «Ընտրությունը քննություն է: Եթե դու լավ չես պարապել, չես կարող հանձնել այն»:

Անդրադառնալով մյուս թեկնածուին՝ Հրանտ Բագրատյանին, քաղտեխնոլոգը նշեց. «Բագրատյանը Հարվարդի համալսարանի դասախոսություն է կարդում մարդկանց: Իրան թվում է, թե միշտ ծրագրերով են պայքարում: Բայց ծրագիրը դադարեց գոյություն ունենալ վաղուց: Ծրագրի միջոցով պետք է կարողանաս քո իմիջը ներկայացնել, բայց ոչ թե քեզ: Ընտրողները գիտխորհրդի անդամ չեն, որ գնան նստեն, դու էլ դիսերտացիա չես պաշտպանում: Հիշեք, ծրագրի երեք-չորս կետ է, որ կարդում են: Շատ եղավ՝ գցում են մի կողմ»:

Ըստ նրա, հացադուլն էլ չի աշխատի՝ ընտրողների քվեն ստանալու համար, ոչ էլ մահափորձի ենթարկվելը. «Անդրիաս Ղուկասյանը աննպատակ նստել է: Հասարակության 40 տոկոսը այսպես թե այնպես հացադուլ հայտարարած է ապրում»:

Հարցին՝ լավ, բա ո՞վ է ֆավորիտը՝ նա պատասխանեց. «Ֆավորիտը գործող նախագահն է: Նա արդեն ընտրված է»: Մեր հարցին՝ ընտրված է, որովհետեւ կընտրե՞ն, թե՞ ռեսուրսներով է ընտրված՝ քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ընտրված է ռեսուրսներով»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է քաղտեխոլոգը վստահեցնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լավ չի պարապել, ի՞նչ պետք է աներ կուսակցության ղեկավարը, որ չի արել՝ իր թիմով եւ ո՞վ է լավ պարապած այդ դեպքում: Նա պատասխանեց. «Ոչ թե լավ չի պարապել, այլ աչքի չի ընկել: Իսկ թիմը կապ չունի, սա նախագահի ընտրություն է: Ոչ մեկը չի պարապել, դրա համար կանցնի նա, ով ունի ռեսուրսներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    ՈՒզածդ ի*նչ է, մարդ Աստծո; Դու ես արժանին, զանգ կախի, ճառդ թող; Հա, սերժանտակա*ն ես;Ղարաբաղի սիրուն յախկնիկը քարոզիր;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728