Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Հայրիկյանի քիլլերին ֆայլաբազարից էին բռնել»

Փետրվար 07,2013 12:03

Քաղտեխնոլոգը՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին

«Տարօրինակ միջադեպ էր»,- այսօր «Հենարան» ակումբում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը այսպես ներկայացրեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Նա հեգնեց. «Ասում են ճնշեցին…բան: Նախ, ճնշում են ուժեղին, իսկ Հայրիկյանն այն ուժը չունի, որ իրեն ուզենան ճնշեն:

Մահափորձ, պետականության խորհդանիշ՝ պետականության խորհրդանիշը դրոշն է, բայց Պարույր Հայրիկյանը մեր անկախության խորհրդանիշը չի, էլի:

Շրջանառության մեջ մտցվեց ռուսական իմպերիալիզմի հատուկ ծառայությունները: Քիլլերին փաստորեն ֆայլաբազարից էին բռնել, էլի, եթե ուզեր ոչնչացներ՝ կոչնչացներ, 30 սմ-ից չեն վրիպում: Հետո՝ ինքը այն գործիչը չէր, էլի»:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ Արմեն Բադալյանը նշեց, որ «Լուրեր ենք ստանում, որ մարդկանց գյուղերում փող են տալիս, ասում են՝ գնացեք, ում ուզում եք ընտրեք, մենակ գնացեք: Սերժ Սարգսյանն ուզում է միջազգային հանրության համար ապահովել մասնակցության թիվը: Իսկ երկրորդ տեղը ոչ Հրանտ Բագրատյանն է որոշում, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, դա որոշում է Բաղրամյան 26-ը: Արդեն որոշված է, որ երկրորդ տեղը լինելու է Րաֆֆի Հովհննիսյանը: Դա ցույց են տալիս հարցումները»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հիմնական ընդդիմադիր թեկնածուներից ո՞ւմ օգտին կքվեարկի ԲՀԿ-ի 500 հազար ընտրողը, Կոնգրեսի, ՀՅԴ-ի ընտրազանգվածը: Արմեն Բադալյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի ընտրազանգվածն այն ընտրազանգվածն է, որը գնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից եւ կգնա այն թեկնածուի հետեւից, որը նման է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ներկա թեկնածուներից ոչ մեկը նման չէ: Կամ ընտրակաշառքով կքվեարկեն, կամ խղճով մեկին կքվեարկեն: 300 հազարը նյութական շահագրգռվածությամբ քվեարկողներն են: ԲՀԿ-ի 300 հազարը եթե ՀՀԿ-ականներն ուզեն՝ կառնեն, մնացած 150 հազարը գնացել է Գագիկ Ծառուկյանի ետեւից, որովհետեւ դրական գործ է կատարել, գրավող կերպար է, սպորտ…, մնացածը ՀԱԿ-ի ընտրազանգվածն է, որը ՀԱԿ-ից թեքվել, գնացել էր ԲՀԿ-ին, տեսնելով, որ ՀԱԿ-ը թույլ է: Հակասերժական այն 100 հազարը ոչ մեկին չի քվեարկի, հնարավոր է ընդհանրապես չգնա ընտրության: ՀՅԴ-ի ընտրազանգվածն էլ կնայի ՀԱՅ Դատի հետ կապված թեկնածուների կողմնորոշմանը եւ կլսի ՀՅԴ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728