Ինչու՞ «Դատալեքսում» փոփոխությունները ժամանակին չեն արվում
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է 2012թ. փետրվարի 23-ին մարտական հենակետում շարքային Իգնատ Ենգիբարյանի կողմից շարքային Ա. Ադիբեկյանի սպանության գործով դատավարությունը: Սույն գործով դատական հերթական նիստը նշանակվածէ փետրվարի 8-ին:
Դատական տեղեկատվական «Դատալեքս» կայքում նշված է, որ այս գործով ամբաստանյալին պաշտպանում է փաստաբան Սամվել Շարբաթյանը, իսկ մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազ Թեւոս Միրզաբեկյանը:
Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Սամվել Շարբաթյանը զոհվել է 2012թ.նոյեմբերի 18-ին՝ Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանային համալիրում, իսկ Լոռու կայազորի զինվորական դատախազ Թեւոս Միրզաբեկյանը 2012 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնում:
Կարդացեք նաև
Փետրվարի 7-ին զանգահարեցինք Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի (ում կողմից քննվում է Ա. Ադիբեկյանի սպանության գործը) գրասենյակ եւ ասացինք, որ «Դատալեքս» ինտերնետային կայքում Ադիբեկյանի սպանության գործով որպես դատավարության կողմեր նշված են երկուսուկես ամիս առաջ զոհված փաստաբանի եւ մեկուկես ամիս առաջ աշխատատեղը փոխած դատախազի անունները, խնդրեցինք հայտնել, թե նրանց ովքե՞ր են փոխարինում այդ դատավարությունում:
– Հիմա ««Դատալքեսում» փոփոխություններ կկատարենք, կտեսնեք-ասաց դատավորի գրասենյակի աշխատակցուհին:
Նրան հարցրեցիք, թե իրենց կողմից արվելիք այդ փոփոխություններն ուշացած չե՞ն: Աշխատակցուհին ասաց՝ ոչ, ուշացած չեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ