Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն միանշանակ կողմ է Տեր-Պետրոսյանի առաջարկին

Փետրվար 07,2013 11:39
vahagn hayocyan

Նույնիսկ` լուծարվելու գնով

Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է ՀԱԿ-ի հիմքով` նոր կուսակցություն ձեւավորելու հնարավորության մասին:

«Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպական ձևին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձևավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը և Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղծումը Շարժման անդամ-կուսակցությունների միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաև անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաև, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության և գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում «Կոնգրեսը» հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության»,- ասել էր Տեր Պետրոսյանը:

ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանն Aravot.am-ի հարցին` Հայոց համազգային շարժում կուսակցությունում կո՞ղմ են, թե` դեմ, ՀԱԿ-ի հիմքով նոր կուսակցություն ստեղծելու գաղափար-առաջարկին, ասաց. «Միանշանակ` կողմ»: Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս են պատկերացնում այդ գործընթացը. ՀՀՇ-ն պետք է լուծարվի եւ անդամակցի նոր ստեղծվելիք կուսակցությա՞նը, թե՞ ՀՀՇ-ի շուրջ են պատկերացնում  համախմբումը, Հայոցյանն ասաց, որ դրանք տեխնիկական խնդիրներ են, դեռ այդքան էլ պարզ չէ` թե ինչպե՞ս պետք է արվի, բայց համոզված է, որ լուծում կգտնվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Այսինքն ամբողջ այս անցած ուղին մեկ նպատակ էր հետապնդում???: փոխել ՀՀՇի անունը այլ անունով ներկայանալու համար….հիասթափված եմ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728