Գրել ենք ՀՀՇ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի նախընտրական շտաբի պետ Հենրիկ Ավագյանի հետ կատարվածի մասին, ում կուսակցությունից հեռացրել են Բագրատյանին սատարելու համար։
ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը երեկ մեր թղթակցի խնդրանքով հակիրճ մեկնաբանեց ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Արտաշատի տարածքային կառույցի տվյալ որոշումը։ «Արտաշատի տարածքային կառույցը գործել է լրիվ կանոնադրական սահմաններում, որեւէ իրավունքի չարաշահում չի եղել։ Տարածքային կառույցները լրիվ ինքնուրույն են եւ ընդունելության, եւ հեռացնելու հարցում։ Այսինքն, իրավական առումով որեւէ խախտում տեղի չի ունեցել։ Քաղաքական առումով, ես կարծում եմ, հեռացումը լավագույն լուծումը չէր։ Ես այդպես չէի անի։ Բայց կա նաեւ մի այսպիսի նրբերանգ, բողոքողը, ըստ մեր կանոնակարգի, լիովին իրավունք ուներ բողոքարկել, գալ վարչություն, տեղյակ պահել վարչությանը կամ ինձ, ինչը բացարձակ տեղի չի ունեցել, եւ եկել է «Հայկական ժամանակ», ինչը ինձ համար տարօրինակ է»,- երեկ մեր թղթակցին հայտնել է ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը։
Նշենք, որ Հենրիկ Ավագյանը չի եկել «ՀԺ», մեր թղթակիցը նրան հանդիպել է Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի աշխատանքները լուսաբանելիս, թեկնածուի կենտրոնական գրասենյակում։
Այս պատմության մեջ կարեւորն այն է, սակայն, որ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելը այնպիսի մահացու մեղք է, փաստորեն ՀՀՇ անդամի համար, որ նրան կարելի է հեռացնել կուսակցությունից։
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»
Անկեղծ չէք ՀՀՇ-ականներ…այդ դեպքում հեռացրեք նաև Իգիթյանին և Ե. Աբգարյանին, չէ որ նրանք էլ են պաշտպանում Բագրատյանին….