Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քվեաթերթիկի տակ գրելու է՝ առաքյալի սիրտ, իմաստասեր գլուխ, ադամանդ ճակատ

Փետրվար 07,2013 11:00

Հատված«Կարին» ավանդական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հետ հարցազրույցից:

Որոշակիորեն արդեն կողմնորոշվե՞լ եք Ձեր ընտրության մեջ։

– Ես սովորություն չունեմ ինչ-որ մարդկանց անուններ տալ եւ կարծում եմ՝ ազգային նկարագիր ունեցող, ոչ կուսակցական պատկանելություն ունեցող յուրաքանչյուր մտավորականի համար շատ կարեւոր է վեր կանգնել այդ ամեն ինչից եւ սեփական տեսակետներով փորձել չազդել հասարակության կողմնորոշման վրա։ Մեր հասարակությանը վաղուց վերկուսակցական մտավորականություն է պետք, որոնցից անգամ նախագահն ու քաղաքական գործիչները կամաչեն ու իրենց կարծիքի հետ հաշվի կնստեն։ Ճիշտ, վերկուսակցական մտավորականը պետք է լինի ազգային արժեհամակարգի ձեւավորողը, եւ դրա համար կոռեկտ չի լինի ասել, թե ում եմ ընտրելու, առավել եւս, որ դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Գուցե ուղղակի գնամ ու քվեաթերթիկի տակ գրեմ Գարեգին Նժդեհից որեւէ միտք ու դուրս գամ։

Իսկ ո՞ր միտքը կգրեք, կա մի՞ խոսք, որ հիմա Ձեր մեջ պտտվում է։

– Մի քանի մտքեր կան, օրինակ՝ առաքյալի  սիրտ,  իմաստասեր գլուխ, ադամանդ ճակատ,  ահա կատարյալ առաջնորդ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728