Մոսկվայում ընթացող շախմատի «Moscow Open 2013» փառատոնի հինգերորդ տուրից հետո «A» խմբում հանդես եկող մեր հանրապետության ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշ ունի միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Չնայած նա 4,0 միավորով ընթանում է 15-րդ հորիզոնականում, սակայն ընդամենը կես քայլ է ետ մնում առաջատարներից: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը վեցերորդ տուրից առաջ 3,5 միավոր է վաստակել եւ 27-րդ տեղում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ