ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հայտարարել է, թե կազմակերպության գործկոմի առաջիկա նիստում (2013 թ. մայսին) աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման համար նոր երկրի ընտրության հարց չի դրվի:
Վերջին շրջանում բարձացած աղմուկը, թե Քաթարն ընտրվել է ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կաշառվածության հետեւանքով, լրատվամիջոցներին հիմք են տվել ենթադրելու, թե նոր քվեարկություն է անցկացվելու: Սակայն աշխարհի գլխավոր ֆուտբոլային կազմակերպիչ Զեպպ Բլաթերը հավաստիացրել է, որ բոլոր նոր փաստերը կուսումնասիրվեն, բայց ոչ ավելին եւ քվեարկության արդյունքները կմնան ուժի մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ