Փետրվարի 7-ին, ժամը 08.10-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 6-ին, ժամը 20.20-ի սահմաններում թունավորման նախանշաններով անգիտակից վիճակում Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Հերմոն գյուղի բնակիչ` 1956 թ. ծնված Հ. Հարությունյանը:
Ժամը 00.00-ին տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
ԱԻՆ