Փետրվարի 6-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի-Խոր Վիրապ ճանապարհահատվածին հարակից ջրանցքն ավտոմեքենա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ չբացահայտված հանգամանքերում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին հարակից ոռոգման ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2109» մակնիշի 34 ՕՏ 766 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1971 թ. ծնված Ս. Տոնոյանը և ուղևոր, 1975 թ. ծնված Ռ. Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:
ԱԻՆ