Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կառավարության շենքում հանդիպման էր եկել մի կին՝ Սրբուհի Սահակյանը: Կինը վստահեցնում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանից այնքան գոհ է, որ վզին դրած՝ ման է տալու նրան:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սրբուհին ասաց, որ իր երեխան հաճախում է Օրրան. «Ես գիտեմ, ինքը խղճով է, հոգատար է, խելացի է: Շատ կցանկանայի, որ ինքը նստեր: Ես հուսով եմ, համոզված եմ, որ լավ կպահի բոլորին: Րաֆֆի Հովհաննիսյանին ուսերիս կտանեմ»: Մեր հարցին՝ կկարողանա՞ք, կինը պատասխանեց. «Մի կերպ կտանեմ: Որ ծառը ուսիս եմ դնում, իրան էլ կտանեմ»: Իսկ թե մինչեւ ո՞ւր էր տանելու նախագահի թեկնածուին տիկին Սրբուհին՝ «մինչեւ աշխարհի ծերը, մինչեւ որ թագավորի գահին նստի: Թող աթոռի կռիվ չանեն: Ուղեղի, հոգու, խղճի կռիվ անեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև