Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ասել է, որ Ռուսաստանի զենքի մատակարարումը Հայաստանին օրինական է: Գրում է «Ռոսբալտ» լրատվականը:
«Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան պետություններ են ու իրենց հարաբերությունները կառուցում են այնպես, ինչպես անհրաժեշտ են համարում, և որը համապատասխանում է միջազգային իրավունքներին», – ասել է դեսպանը լրագրողներին, հայտնում է «1նյուզ» ադրբեջանական լրատվականը:
«Ռոսբալտ»-ը գրում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Ռուսաստանի կողմից Հայաստանին մեծ քանակությամբ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարման մասին. «Հայաստանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը թափանցիկ է: Մեր բոլոր մատակարարումների մասին մենք հայտնում ենք Միավորված Ազգերի Կազմակերպությանը», – ասել է Դորոխինը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև