Նոր Նորքի առաջին զանգվածի՝ Գայի պողոտայի շուկային հարակից տարածքից պետք է հանել մեքենաններ չկայանելու մասին նշանը:
Այսօր այստեղ այս պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել տաքսու վարորդներ:
Նրանք ասում են ,որ այլևս չեն կարող աշխատել,քանի որ ուղևորի պահանջով հիշյալ հատվածում կայանելու դեպքում անմիջապես տուգանվում են 5000 դրամի չափով: Խախտումը անմիջապես ֆիքսում է տարածքում տեղադրված տեսախցիկը:
Տաքսու վարորդ Վահան Հունանյանը շեշտում է. « Վերջիվերջո 2 հեկտար մակերեսով շուկա է: Մեզ հարմար է այս տարածքում կանգնելը, այսպես գոնե հաճախորդներ են լինում, բայց այս նշանի պատճառով գրեթե ամեն օր տուգանվում ենք»։
Կարդացեք նաև
Այս նույն տարածքում տուգանվում են նաև այն մեքենաները, որոնք օգտվում են ծաղկի սրահից։
Ծաղկի սրահի աշխատակցուհին հաճախ է հայտնվում վատ իրավիճակում.«Հաճախորդներից շատերը գալիս բողոքում են,ասում են ինչու չեք զգուշացնում»:
Մանրամասները կարդացեք այստեղ: