Փետրվարի 22-ին Կալիֆորնիայի Կաբազոն շրջանի Մորոնգո Կազինոյում տեղի կունենա կիսամիջին քաշային կարգում հանդես եկող մարզիկների մարտը՝ «Անպարտելի հայ հեռանկարային բռնցքամարտիկ Արթ Հովհաննիսյանը 10 ռաունդ՝ ընդդեմ Ալեխանդրո Պերեզի» խորագրով: Գրում է «Բեդ լեֆթ հուք» պարբերականը:
«Յուրաքանչյուր մարտին ես մոտենում եմ իր կարևորության արժանիքներով և ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին, Բայց սա մի քիչ ուրիշ բան է, երբ իմանում ես, որ երկրպագուներին, որոնց սովորական իրավիճակներում հանդիպել չես կարող, կարող ես շոուի ժամանակ հանդիպել», – ասել է Հովհաննիսյանը:
«Մարտը իսկապես յուրօրինակ է լինելու, որովհետև իրար դեմ են դուրս գալու երկու թարմ, տաղանդավոր բռնցքամարտիկներ: Աշխարհում բազմաթիվ հրաշալի մարզիկներ կան, որոնք մեծ հեռանկարներ ունեն, բայց դուք երբեք նրանց տեսնելու հնարավորություն չեք ունենում: Այս ներկայացումը երկրպագուներին հնարավորություն կտա հասկանալու, որ հաջորդ աստղը երբեք շատ հեռու չէ», – ասել է բռնցքամարտի գործակալ Գերի Շոուը, որի գործակալությունն էլ ներկայացնում է այս մարտը:
Խոսելով Արթ Հովհաննիսյանի մասին՝ Շոուն ասել է. «Արթը գիտի, թե ինչ է ուզում բռնցքամարտից: Դա գործընթացի կարևոր մասն է, որովհետև բավարար չէ ուզել լինել լավագույնը: Նման մտածելակերպը մշուշոտ է, այն դնում է ձեզ միշտ ծանր պայքարի մեջ: Նա շատ յուրահատուկ նպատակներ է դրել իր առջև, և ես հավատում եմ, որ նա հաջողության հասնելու լավ ճանապարհ է բռնել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ