Այսօր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 17–րդ օրն է։
Վերջերս Անդրիաս Ղուկասյանը արյան հետազոտություն է անցել, որի արդյունքները ցույց են տալիս, որ հացադուլի ընթացքում հացադուլավորների վիճակը բնութագրող պաթոֆիզիոլոգիական շեղումները միանշանակ համապատասխանում են երկրորդ փուլին, որին հատկանշանական են ֆերմենտային համակարգերի էական վերափոխումներ էնդոգենային սնուցման ապահովման համար։ Էնդոգեն սնուցման կլինիկական բնութագրիչներն են մետաբոլիկ ացիդոզ, կետոնէմիա, կրատինուրիա և այլն, որոնք արտացոլում են ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի արտահայտված քայքայումը։
Այդ փոփոխությունների որոշակի անուղակի փոփոխությունները արդեն կան Անդրիաս Ղուկասյանի արյան հետազոտման տվյալներում։
Երկարաժամկետ քաղցի երկրորդ փուլը պահանջում է օրգանիզմի վիճակի մշտադիտարկում, որպեսզի ժամանակին կանխել անցումը դեպի կարճատև (մոտ 3–5օր) եզրափակիչ փուլ, որի ժամանակ ի հայտ են գալիս անդարձելի փոփոխություններ։
Կարդացեք նաև
Այսօր առավոտյան ժամը 10–ին շտապօգնության անձնակազմը, հերթական անգամ այցելելով Ա. Ղուկասյանին, ստուգել են զարկերակային ճնշման և սրտի բաբախումների հաճախականության չափումներով: Անդրիաս Ղուկասյանի ճնշումը իջել է 80/40: Նա հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: Անդրիաս Ղուկասյանին է նաև այցելել առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Այժմ Անդրիաս Ղուկասյանը գտնվում է հացադուլի վայրում և հաստատակամ է շարունակելու իր պայքարը:
ՀՀ նախագահի թեկնածու
Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայություն