Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին դիմավորեցին սեւ ու կարմիր «իկրաներով»

Փետրվար 06,2013 21:49

Ակնալիճի գյուղապետ Գեւորգ Միսակյանն այսօր հատուկ էր նախապատրաստվել ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար: Իր համայնքից մարզկենտրոն տանող ճանապարհին նա մի ճոխ սեղան էր գցել: Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ նախագահն իջել է,հյուրասիրվել է, ընդունել է իր տված պատիվը: Հետաքրքրվեցինք` նախագահը չբարկացա՞վ, չասա՞ց, որ նման բաներն ավելորդ են եւ կարող են անտեղի քննարկումների ու քննադատությունների տեղիք տալ: Միսակյանը պատասխանեց. «Ոչ, նման բան ո՞նց ասի: Ասաց` շնորհակալ եմ, Գեւորգ ջան: Սա էլ չլիներ` կլիներ»: Հարցրեցինք` ինքը նախագահի բոլո՞ր թեկնածուներին է այդպես դիմավորում: Միսակյանը նեղսրտեց. «Չէ, մյուսները լայաղ չեն անում»:

Մեր դիտարկմանն էլ, որ մոտ մեկ շաբաթ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն էր այդ տարածքներում հանդիպումներ ունենում, իսկ նա այն մարդն է, ով հաստատ մեծամտություն չէր անի, Միսակյանը պատասխանեց. «Դե պետքա մի հատ իմանայինք, որ օրն ա գալիս, որ ժամին ա գալիս: Խի՞ չէինք դիմավորի, հայ մարդ ա, լավ հայրենասեր Րաֆֆի Հովհաննիսյանն ա, խի՞ չէինք դիմավորի: Ի՞նչ ա, հո հետները չեն տանելու: Մի հատ պիտի օգտվեն, մնացածը էլի մեր ժողովուրդն ա օգտվելու»: Հարցին` չի՞ վախենում, որ Րաֆֆի Հովհաննիսյանին գովում է, ՀՀԿ-ականները իրեն չե՞ն պատժի, Միսակյանը պատասխանեց. «Ես ո՞ւմ եմ փնովում, ո՞ր: Սաղ էլ հայ մարդ են, մեր ժողովուրդն են, ի՞նչ ա եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728